Ճամփորդություն դեպի Եգիպտոս

Մի օր անսպասելի ինձ հայտնեցին, որ մենք եղբորս ընտանիքի հետ միասին մեկնումենք Եգիպտոս հանգստի։ Ճամփորդությունը սկսվեց վաղ առավոտյան։Եղբորս ընտանիքի հետ հանղիպեցինք օդանավակայանում,եղբայրս՝ Արթուրը առաջին անգամ էր նստում ինքնաթիռ։ Չնայած նրա անհանգստությանը մենք բարեհաջող հասանք Եգիպտոս։ Եգիպտոսի արևը շատ կիզիչ Էր իսկ ծովը անչափ մաքուր և տաք։ Երբ ես հայրիկիս հետ սուզվեցի ջրի տակ տեսա կարմիր ծովի զարմանահրաշ բնակիչներին։ Նրանք տարատեսակ էին և ներկված ծիածանի բոլոր գույներով։ Ես և Արթուրը շատ լավ ժամանակ էինք անցկացնում սահելով ջրաշխարհի խողովակներից,զբոսնելով ծնողների հետ։ Շատ տպավորիչ և ուրախ էր մեր հանգիստը։goryashchie-tury-v-egipet-iz-vinnicy

Իմ մայրիկը

Իմ մայրիկը աշխատում է համակարգչային օպերատոր։   Նրա  անունը Մարինա է ։    Իմ մայրիկը ունի երկնագույն աչքեր և բաց շագանակագույն մազեր։  Իմ մայրիկը շատ բարի է ։

 

 

 

 

 

 

 

 

Կաթիլ-Փաթիլ

կաթիլ-փաթիլՄի օր Կաթիլը և Փաթիլը զրուցում էին և անսպասելի կպան միմյանց։ Ստացվեց անհասկանալի մի բան։ Անունը դրեցինք Կաթիլ-փաթիլ։ Նրանք միշտ միասին էին, բայց փորձում եին առանձնանալ, սակայն չկարողացան, գնացին կենդանիներից օգնոություն խնդրելու։ Սկզբից հանդիպեցին արջին։ Բայց նա չկարողացավ ոչ-մի բանով օգնել։ Հետո գնաացին աղվեսի մոտ։ Բայց նա էլ ոչինչ չհասկացավ։ Իսկ հետո գայլի մոտ, բայց պատասխանը նույնն էր։ Բոլորը պատասխանում էին նույն բանը բացի նապաստակից, երբ նրանք եկան նապաստակից օգնություն խնդրելու, նապաստակը ծարավ էր և նրանց լեզվով լպստեց, խմեց Կաթիլ-փաթիլին։

Նամակ Ձմեռ պապիկին

հաըկ.pngԲարև, Ձմեռ պապիկ: Լա՞վ ես: Ի՞նչ ես անում: Ինչպե՞ս ես հասցնում մի գիշերվա մեջ բոլորին նվերներ նվիրել: Ես կարող եմ ամբողջ աշխարհին նվերներ նվիրել: Իսկ դու գիտե՞ս, որ մի անգամ ես ու եղբայրս փրկել ենք մեր քույրիկին:

Մի անգամ մեր քույրիկը գու-գու, գա-գա էր անում: Նրա մայրիկն ասաց.

-Կարո՞ղ եք հետևել նրան: Մենք պատասխանեցինք.

-Այո:

Եվ նրա մայրիկը մեր քույրիկին դրեց բազմոցին: Ես կարող եմ ասել, որ բազմոցը նրա համար բարձր էր, և քիչ էր մնում նա ընկներ ցած: Ես նրան բռնեցի: Մենք կանչեցինք նրա մայրիկին ու նա եկավ վերցրեց քույրիկին:

Ձմեռ պապ, եթե ես քեզ տեսնեի, ես քեզ սահնակ կնվիրեի:

Իմ դպրոցը

44790472_177365843167212_1832937191181910016_nԵս Հայկ Հովհաննիսյանն եմ: Իմ դպրոցում շատ լավ է: Ինձ զարմացնում են նոր դասերը: Ես մտածում եմ, որ ով լսի դասատուին, նա կմեծանա խելացի մարդ: Մի անգամ ես տխրել էի, որ մենք Ագարակ գնալու ճանապարհին կանգնել էինք, որովհետև մեզ լավ չէինք պահել: