Նամակ Ձմեռ պապիկին

հաըկ.pngԲարև, Ձմեռ պապիկ: Լա՞վ ես: Ի՞նչ ես անում: Ինչպե՞ս ես հասցնում մի գիշերվա մեջ բոլորին նվերներ նվիրել: Ես կարող եմ ամբողջ աշխարհին նվերներ նվիրել: Իսկ դու գիտե՞ս, որ մի անգամ ես ու եղբայրս փրկել ենք մեր քույրիկին:

Մի անգամ մեր քույրիկը գու-գու, գա-գա էր անում: Նրա մայրիկն ասաց.

-Կարո՞ղ եք հետևել նրան: Մենք պատասխանեցինք.

-Այո:

Եվ նրա մայրիկը մեր քույրիկին դրեց բազմոցին: Ես կարող եմ ասել, որ բազմոցը նրա համար բարձր էր, և քիչ էր մնում նա ընկներ ցած: Ես նրան բռնեցի: Մենք կանչեցինք նրա մայրիկին ու նա եկավ վերցրեց քույրիկին:

Ձմեռ պապ, եթե ես քեզ տեսնեի, ես քեզ սահնակ կնվիրեի:

Оставьте комментарий